- ԹելՍել տերմինալով՝
1․ Սեղմում ենք “Ինտերնետ և ՀՌՑ” բաժնի վրա
2․ Ընտրում ենք iNet-ը և սեղմում
3․ Հավաքում ենք մեր ID(պայմանագրի) համարը, սեղմում առաջ
4․ Համոզվում ենք, որ տվյալները ճիշտ են
5․ Սեղմում ենք առաջ կոճակը
6․ Մուտքագրում ենք գումարը և սեղմում վճարել
Իզիփեյ տերմինալով՝
1․ Սեղմում ենք “Ինտերնետ և Հեռուստատեսություն” բաժնի վրա
2․ Ընտրում ենք iNet-ը և սեղմում
3․ Հավաքում ենք մեր ID(պայմանագրի) համարը, սեղմում առաջ
4․ Համոզվում ենք, որ տվյալները ճիշտ են
5․ Սեղմում ենք առաջ կոճակը
6․ Մուտքագրում ենք գումարը և սեղմում վճարել
Բանկով՝
Բանկով փոխանցում կատարելիս հաշվի առեք, որ մեր “ԱՅ-ՆԵՏ” ՍՊԸ-ի հաշվեհամարը սպասարկվում է “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի կողմից։ Մեր հաշվեհամարն է 1570049564450100։ Պարտադիր նշումներ դաշտում պետք է լրացված լինի Ձեր ID(պայմանագրի) համարը՝ գումարը ճիշտ փոխանցելու համար։
- ԹելՍել դրամապանակով՝
1․ Սեղմում ենք “Վճարել” կոճակի վրա
2․ Ընտրում ենք “Ինտերնետ և ՀՌՑ” բաժինը
3․ Գտնում ենք և սեղմում “iNet”-ի վրա
4․ Մուտքագրում ենք ID(պայմանագրի) համարը և սեղմում վերևի աջ անկյունի “առաջ” կոճակը
5․ Ստուգում ենք, որ տվյալները Ձերն են և մուտքագրում գումարի չափը
6․ Ներքևի հատվածում ընտրում ենք “Վճարման եղանակ”-ը և սեղմում “առաջ” կոճակը
7․ Սեղմում ենք ներքևի հատվածի “Հաստատել” կոճակը և վերջ։
Իզիփեյ դրամապանակով՝
1․ Սեղմում ենք “Ծառայություններ” դաշտի “Ինտերնետ և․․․” կոճակը
2․ Գտնում ենք և սեղմում “iNet”(Այ-նետ)-ի վրա
3․ Մուտքագրում ենք ID(պայմանագրի) համարը և սեղմում “Հաստատել” կոճակը
4․ Ստուգում ենք, որ տվյալները Ձերն են և սեղմում “Հաստատել”
5․ Մուտքագրում ենք գումարի չափը և սեղմում “Վճարել”
Այլ դրամապանակներով, օնլայն բանկինգով և այլ ձևերով՝
Տվյալ եղանակներից որևէ մեկով փոխանցելու համար անհրաժեշտ է փոխանցումը կատարել “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի մեր հաշվեհամարին 1570049564450100 հ/հ-ին՝ պարտադիր նշելով Ձեր ID(պայմանագրի) համարը։