fbpx

Հաճախ տրվող հարցեր ինտերնետից

Հարցերի պատասխաններն

Եթե չգիտես ինչպե՞ս վճարել, ապա սեղմի՛ր այստեղ։

  • Եթե չունեք ինտերնետ
    • Ստուգեք ինտերնետ մալուխի մուտքը սարքավորման մեջ
    • Անջատեք սարքավորումը հոսանքից և 1-2 րոպե անց միացրեք
    • Մի քանի րոպե անց ստուգեք հասանելիությունը
    • Եթե դեռ չունեք, ապա զանգահարեք մեզ 060888000, կամ գրե՛ք մեզ և մենք կանենք ամեն բան հնարավորինս արագ ծառայությունները վերականգնելու համար։
  • Սարքի զրոյացում(reset)
    • Եթե սեղմել և 5-10վրկ․ պահել եք reset կոճակը, ապա սարքը զրոյացել է և անհրաժեշտ է զանգահարել 060888000 և մեր մասնագետները կօգնեն իրականացնել կարգավորումները՝ չստացվելու դեպքում կիրականացնենք այց։ Երկրորդ անգամ զրոյացնելու դեպքում այցի գրանցումը վճարովի է։
  • Ինչպե՞ս միանալ մեզ
    • Պարզապես զանգահարեք մեզ 060888000 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/iNetInternetServices/
    • Գրանցե՛ք օնլայն հայտ https://cntr.click/7GxMQ1L
  • Տարիֆների մասին
  • Միացման գրանցումից մինչև միացում
    • Ինտերնետին միանալու հայտը գրանցելուց հետո միացումը կատարվում է 3 աշխ․ օրվա ընթացքում, սակայն ունենք “Շտապ միացում” ծառայություն, որը ակտիվացնելու դեպքում կատարում ենք միացումը աշխատանքային 2 ժամվա ընթացքում
  • Մոդեմի տրամադրում
    • Տրամադրում ենք wifi մոդեմն անվճար օգտագործման նպատակով բոլոր բաժանորդագրությունների դեպքում
  • Մալուխի տեսակը
    • Կախված ցանցի առանձնահատկություններից հնարավոր է ինչպես UTP/FTP տեսակի մալուխով, այնպես էլ օպտիկական մալուխով ինտերնետի միացում
  • Պայմանագրի սառեցում
    • Տարեկան բաժանորդագրության դեպքում ունեք առավելագույնը 2 ամիս սառեցման հնարավորություն, իսկ նվազագույնը 10օր, որը ավելանում է Ձեր գործող ինտերնետ պայմանագրի ժամկետին։ 
  • Ինտերնետի գները
    • Մեր տարիֆները սկսում են ընդամենը 2990 դրամից, մանրամասներն այստեղ։
Translate »